Հայկականք: Ա-ԺԲ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայկականք: Ա-ԺԲ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գալուստ Տէր-Մկրտչեան, միաբան Սրբոյ Էջմիածնի. Հայկականք: Ա-ԺԲ (Արտատպած «Արարատ» ամսագրից 1894 թ.). - Վաղարշապատ, 1894, ի տպարանի Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին սոսնձված է բաց մոխրագույն սոսնձալաթ: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծ պ. Յով. Թումանեանցին հեղինակից 28 նոյեմ. 1895 Էջմիածին.»: Վերջին էջ 93-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Տեր-Մկրտչյան Գ. Էջ՝  93 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/47