Գիրք Թօմայի Գեմբեցւոյ կանոնունակի կրօնաւորի ի կարգէ սրբոյն Օգոստինոսի Յաղագս համահետեւմանն Քրիստոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք Թօմայի Գեմբեցւոյ կանոնունակի կրօնաւորի ի կարգէ սրբոյն Օգոստինոսի Յաղագս համահետեւմանն Քրիստոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թովմա Գեմբացի. Գիրք Թօմայի Գեմբեցւոյ կանոնունակի կրօնաւորի ի կարգէ սրբոյն Օգոստինոսի Յաղագս համահետեւմանն Քրիստոսի. Թարգմանեցեալ 'ի Յոհաննիսէ Վարդապետէ Կոստանդինօպօլսեցւոյ, 'ի Հոգեկան Զուարճութիւն մեր ազնեայց. - Կ. Պոլիս, 1700, /տպարան Մխիթար Սեբաստացի/: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն կաշվով: Առաջին ու վերջին ֆորզացներին կա Հոհվ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Ֆորզացներին ու կազմի դարձերեսներին կան անհայտ անձի բազմաթիվ թվանշումներն ու մակագրությունները` մատիտով ու սև թանաքով: Բոլոր էջերի բնագրերը շրջանակված են սև հոծ գծերով: Գլխատառերը թռչնագիր են: Որոշ էջերի լուսանցքներում կան սև-սպիտակ դրվագազարդ նախշեր: Կազմի կաշին խունացած ու կրկված է, եզրերը՝ տեղ-տեղ մաշված, էջերին կան ջրահետքեր ու սնկահետեր: Հեղինակ՝  Թովմա Գեմբացի Թարգմանիչ՝  Հովհաննես վրդպ. Կոստանդնուպոլսեցի Էջ՝  352 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1700 Լայնություն (սմ)՝  10,2 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/503