«Հանդիպում հազարամյակ հետո»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Կինոժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գիտա-վավերագրական գունավոր կինոնկարը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Նկարահանել է կինոռեժիսոր Ա.Քաչվորյանը՝ Ռ. Մարությանի և Մ.Մովսիսյանի սցենարով: Այն նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ արվեստի գործիչ՝ Անդրանիկ Ճաղարյանին: Ֆիլմը պատմում է հմուտ մարդաբանի աշխատանքի և ստեղծագործությունների մասին. ցուցադրվում են նրա կողմից պլաստիկ վերականգնման ենթարկված հազարամյակների պատմություն ունեցող գանգերը: Հեղինակ՝  «Երևան» ստուդիա Նյութը՝  կինոժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2346 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-129