«Երկաթի ջերմությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Կինոժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գունավոր կինոֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Նկարահանել է կինոռեժիսոր Է. Մանուկյանը՝ Կ. Մեսյանի սցենարով: Ֆիլմը նվիրված է հայկական ժողովրդական ամենատարածված արվեստներից մեկին՝ մետաղի գեղարվեստական մշակմանը; Ֆիլմում ցուցադրվում են լենինականցի ճանաչված վարպետների՝ Օնիկի և Սաշայի աշխատանքները՝ նկարիչ Վարդան Օհանյանի նախագծերով, որոնք զարդարում են բազմաթիվ շինություններ Երևանում, Սարդարապատի հուշահամալիրում և այլուր: Հեղինակ՝  «Երևան» ստուդիա Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3041/5 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-164