Զենքի զարդանախշի նմուշ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև բարակ թղթի վրա պատկերված է հրազենի փակաղակին արված զարդանախշը, որի մի ծայրը նեղ ժապավենաձև է, իսկ մյուսը դեպի վեր լայնացող, ծայրը՝ թեք սայրի նման։ Բուսական երկու զույգ զարդանախշերը հանված են սև ֆոնի վրա և իրենցից ներկայացնում են իրար զուգահեռ ցողունից դեպի դուրս կորացող տերևներ և ծաղկաթերթեր։ Զարդանախշը սև գրաֆիտի փողով շփելու միջոցով հանված է հին կայծքարային հրացանի հարվածիչի վրայից։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թթ. Նվիրատու՝  Փաշիկ Հակոբի Չիֆթալարյան Չափս՝  9*5.5 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6663/3 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-211