Հանդես գրականական և պատմական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Հանդէս գրականական եւ պատմական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հանդէս գրականական եւ պատմական. խմբագիր Մ. Բարխուդարեան.Գիրք 2. - Մոսկուա, 1889, տպարան Օ. Օ. Հերբէկ: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց և մուգ դարչնագույն շեղ զոլերով և սև-բալագույն ալիքաձև նախշերով: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն կաշվից են, կռնակին դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Գիրքն ունի 2 էջագրություն: Որոշ էջերին կան թանաքով նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմերեսները և կռնակը խունացած են, էջերին կան տարբեր բնույթի կեղտաբծեր: Կազմող՝  խմբագիր` Մ. Բարխուդարյան Էջ՝  336; 64 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1889 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1064-2