Հանդես գրականական և պատմական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Հանդէս գրականական եւ պատմական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հանդէս գրականական եւ պատմական. խմբագիր Մ. Բարխուդարեան. Գիրք 4. - Մոսկուա, 1890, տպարան Մկրտիչ Բարխուդարեանի: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց և մուգ դարչնագույն շեղ զոլերով և սև-բալագույն ալիքաձև նախշերով: Կռնակը և կազմի անկյունները մուգ դարչնագույն կաշվից են, կռնակին դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, մասամբ՝ մաշված: Կազմող՝  խմբագիր` Մ. Բարխուդարյան Էջ՝  384 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1064-3