Գամառ - Քաթիպայի բանաստեղծությունները

Գամառ - Քաթիպայի բանաստեղծությունները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գամառ - Քաթիպայի բանաստեղծութիւնները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պատկանյան Ռ. Խմբ. Գր. Խ. Գամառ - Քաթիպայի բանաստեղծութիւնները. - Պետերբուրգ, 1895. Տպարան Յ. Ի. Լիբերմանի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են սև ու կանաչավուն շեղ զոլերով գունազարդ թղթով: Կռնակը մուգ կանաչ կաշվից է, վրան դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Առաջին կազմերեսի շրջերեսին, նաև վերջին էջ 262-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդող էջի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսների եզրերը մաշված են, ֆորզացներին և տիտղոսաթերթին կան բազմաթիվ կեղտաբծեր: Էջ՝  432 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  20,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/432