Արցախ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արցախ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երկասիրեց Մակար եպիսկ. Բարխուտարեանց. Արցախ. - Բագու, 1895, տպարան «Արօր»: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վերևի մասում դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, ներքևի մասում դրոշմված են անվանատառեր, որոնք մաշվածության պատճառով ընթեռնելի չեն: Տիտղոսաթերթի աջ մասում և վերջին էջ 461-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը խունացած ու տեղ-տեղ մաշված է, տիտղոսաթերթին ու վերջին էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Բարխուդարյան Մ. Էջ՝  (Ա-Թ), 461 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  22,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/283-1