Կյանքը ինչպես որ է

Կյանքը ինչպես որ է

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կեանքը ինչպես որ է Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրիգոր Զօհրապ. Կեանքը ինչպես որ է. - Կ. Պոլիս, 1911, տպագրութիւն Օ. Արզուման: Շապիկը բաց մանանեխագույն երանգով ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Անվանաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և հեղինակի ինքնագիրը սև թանաքով: Վերջին էջ 200-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Շապիկը մասնատվում է, կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Զոհրապ, Գրիգոր Էջ՝  200 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  11,8 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/163