Անցքերը Ատրպատականում 1918 թվին

Անցքերը Ատրպատականում 1918 թվին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Անցքերը Ատրպատականում 1918 թւին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Առ. Յարութիւնեան. Անցքերը Ատրպատականում 1918 թիւն: «Այգ» - ի գրադարան N9. - Թաւրիզ, 1919, Ատրպատ. Հայոց թեմ. տպարան: Շապիկը բաց վարդագույն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթին տպագրված վերնագիրը հետևյալն է՝ «Սահմանամերձ գաւառները 1918 թիւն»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 19-ի վերևից 8-11 տողերի վերջում կանաչ մատիտով գծանշան է արված , իսկ էջ 54-ի ներքևից 2-10 տողերի մոտ՝ կարմիր մատիտով: Այս հատվածում (էջ 54) հիշատակվում է Հովհ. Թումանյանի որդու՝ Արտավազդի սպանության մասին Քյուլթափե գյուղում: Կազմերեսները խունացած և թեթև մաշված են: Հեղինակ՝  Հարությունյան Առ. Էջ՝  55 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/164