Իմ պատասխանը Մուրճի խմբագրին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Իմ պատասխանը Մուրճի խմբագրին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Փ. Վարդազարեանց. Իմ պատասխանը Մուրճի խմբագրին. - Թիֆլիս, 1894, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի / тип. М. Д. Ротинiанца. Գրքույկն անկազմ է, սկսվում է տիտղոսաթերթից, որի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, կենտրոնում՝ աջից, տպագրված են Մոնտեգացցայի հետևյալ տողերը՝ «Ամենահասարակ գրողը երևակայում է իւր անձը ամենից բարձր կանգնած: Սնափառութիւնը և նախանձը կլանում են նրա բոլոր մտաւոր ընդունակությունները»: Կռնակի հատվածին սոսնձված է շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Վերջին էջ 17-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Հեղինակը նշված է բնագրի վերջում: Գրքույկը վերականգնված է: Հեղինակ՝  Վարդազարյան Փ. Էջ՝  17 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  23,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/111