Կերուխում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կլոր թիթեղյա սկուտեղի կենտրոնում պատկերված է շիշ, ձուկ եւ ըմպանակ: Շիշը կազմված է ապակյա բաժակի բեկորներից, սրվակներից, մետաղալարից, հախճապակու կտորներից, ձուկը՝ ապակու կտորներից, մետաղյա սանրից, զսպանակից եւ այլն: Ֆոնը՝ սկուտեղի մակերեսը, ծածկված է թերթի պատառներով, չորացված բույսերով, տարբեր կոճակներով, ուլունքներով եւ այլն: Տեղ-տեղ օգտագործված է շղարշ, ներքեւի մասում ամրացված է փոքրիկ նուռ՝ զարդարած գույնզգույն ուլունքներով: Սկուտեղի երիզը զարդարած է պլաստմասայի կտորներով: Ստեղծագործությունը համարյա ամբողջովին ծածկված է մուգ շագանակագույն ներկով (լաքով): Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 Չափս՝  տրմ. 30 սմ, բձ. 5 սմ Նյութը՝  ապակի, մոտաղ, հախճապակի, թուղթ, չոր բույս, պլաստմասսա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  30