Ջարդված սպասք դոնատորի դիմանկարով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը արված է պահարանի դռնակի վրա, երեք կողմից առնված է ոսկեգույն շրջանակի մեջ, մի կողմում՝ H. SMYTH սեւ մակագրությունով: Շրջանակի վերեւի հորիզոնական մասը դրվագավոր տախտակից է: Քառանկյուն կոմպոզիցիայի վերեւի աջ անկյունում Վերածնության դարաշրջանի տղամարդու դիմանկար է, որը օվալաձեւ շրջապատված է հախճապակու մանր կտորներով եւ բազմազան ուլունքներով: Դիմանկարը ծածկված է ոսպնյակով, ակնոցի ապակիներով, ժամացույցի թվատախտակով: Կոմպոզիցիայի մեծ մասը ծածկված է չափազանց խիտ եւ բազմաշերտ մի զանգվածով, որը կազմված է մուգ կապույտ, ոսկեգույն նախշերով հախճապակյա սպասքի բեկորներից, սպիտակ հախճապակու կտորներից, բազմազան ուլունքներից, սադափի շարանից եւ այլն: Զանգվածի կենտրոնում տեղադրված է խոշոր ոսպնյակ: Ստորին մասում դրված են փայտից, սադափից ու ոսկրից արված դրվագման կտորներ: Ձախ վերին անկյունը պատած է ոսկեփայլ նյութով: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  60.5 x 44 x 7 սմ Նյութը՝  փայտ, հախճապակի, ապակի, թուղթ, սադափ, ոսկոր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  26