Գեներալ Ռադկոի կյանքն ու մահը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը հավաքված է փայտե արկղիկի մեջ, որի արտաքին "կափարիչը" սեւ ոսկյա երիզով ապակիով շրջանակ է: Ուղղահայաց կոմպոզիցիայի կենտրոնում դրված է գեներալ Ռադկոյի ընտանեկան լուսանկարը, որին փակցված է Գեորգիյան խաչ շքանշան: Լուսանկարի աջ եւ ձախ կողմերում սովետական ուսադիրներ են, որոնք շրջանակված են սեւ եւ սպիտակ դոմինոյի քարերով: Լուսանկարից անմիջապես ներքեւ կանաչ շղարշի վրա ամրացված է արույրից պատրաստված Ռուսիայի գերբը: Գերբի աջ եւ ձախ կողմերում ամրացված են 1918թ. 100 եւ 25 ռուբլիանոց թղթադրամներ: Գերբի ստորին եւ լուսանկարի վերեւի մասում շարքով ամրացված են հին խաղաթղթեր: Լուսանկարը երկու կողմից զարդարված է արհեստական ծաղիկներով, նույն ծաղիկները, ինչպես նաեւ վեց փոքրիկ նռներ դրված են կոլաժի ներքեւի մասում: Կոլաժի վերեւի մասում կպցված է 18-րդ դարի լիտոգրաֆիայի վերատպություն, որը բաշանված է խաղաթղթերից կանաչ եւ սեւ բավթայով: Բավթայի ուղղահայաց կտորների ծայրին ամրացված են մետաղաթել ծոպեր, ըստ երեւույթին, սպայական համազգեստից: Կոլաժի վերեւի մասում ամրացված է ոճավորված քնարի մետաղյա խորհրդանիշ, որից եւ կախված է բրոնզյա զանգ: Կոլաժում օգտագործված են նաեւ հին ժամացույցների հինգ թվատախտակ եւ մարգարտանման ուլունքներ: Ապակուն ամրացված է ակնաբույժի ոսպնյակ: Օգտագործված առարկաները գեներալ Ռադկոյի անձնական իրերն են: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 Չափս՝  63 x 34 x 6 սմ Նյութը՝  փայտ, ապակի, լուսանկար, թուղթ, պլաստմասսա, նուռ, մետաղ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  31