Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն սև հիմնագույն և հարդարված են իրար կցված նեղ լայնակի ձգված սպիտակ շեղանկյունների երկու զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ սև շեղանկյունների շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները երիզված են երեքական նեղ ժապավենով՝ հարդարված կարմիր, դեղին, կանաչ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը կազմված է կապույտ-սպիտակ մի կոմում նաև սև լայն ու նեղ գունաշերտերից: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կտորի շերտերով ամրակայված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյան գ․ Դովեղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կեսեր Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  42 Երկարություն (սմ)՝  125 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3150/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1443