Պատվոգիր՝ տրված Սողոմոն Ալթունյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատվոգիրը տրված է հայ անվանի ուդահար Սողոմոն Ալթունյանին ՀԽՍՀ Առժողկոմի և բժշկասանիտարական Արհմիության Կենտկոմի կողմից՝ ռազմա-շեֆական լավագույն աշխատանքների համար: Պատվոգիրը ստորագրել են Ղևոնդյանը և Ծատուրյանը: Պատվոգիրը հայերեն է, տպագիր՝ առնված ոսկեգույն շրջանակի մեջ: Ճակատին՝ կարմիր դրոշների ֆոնին, Խորհրդային երկրի առաջնորդների՝ Վ. Լենինի և Ի. Ստալինի պատկերներն են: Ներքևում բժշկության խորհրդանիշ օձն է՝ բաժակին փաթաթված: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ․ Չափս՝  33.5*23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/279 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265