Պատվոգիր՝ տրված Սողոմոն Ալթունյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Անվանի ուդահար Սողոմոն Ալթունյանին տրված պատվոգիրն է, որին նա արժանացել է՝ 1941-1945թթ. Խորհրդային բանակի զինվորների համար կազմակերպված կուլտուր-շեֆական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար: Ստորագրել են Լյուբիցկին, Պոկրովսկին և Իտարչենկոն: Պատվոգիրը երկծալ է, ներսի կողմի առաջին էջին պատկերված է խորհդային զինվոր, իսկ նրա գլխավերևում՝ դրոշների ֆոնին, Վ. Ի. Լենինի և և Ի.Վ. Ստալինի պատկերները: Երկրորդ էջին՝ ծոպավոր վարագույրների տակ, տպագիր տեքստն է՝ ռուսերենով: Ներքևում ցորենի հասկեր են և պատերազմի ավարտի տարեթիվը: Պատկերները շագանակագույն են: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Չափս՝  35*25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/278 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265