Թումանյան Աշխեն. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Շվեյցարիա-ՈՒրավել, 25/12 օգոստոսի, 1913 թ.: Ինքնագիր՝ գրված երկծալ ձևաթղթի 4 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին 18 տող է, սկիզբ. «Հայրիկ ջան», վերևի աջ անկյունում կապույտ թանաքով թվագրված է. «25/12 օգ. 1913»: 2-րդ և 3-րդ էջերին ևս 20-ական տող է: 4-րդ էջին 23 տող է, ավարտ. «Համբոյրներս քո Աշխեն»: Նամակը վերականգնված է, վրան երևում են կպչուն ժապավենի հետքեր: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  12,9 Երկարություն (սմ)՝  20,6 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  951/5