Թումանյան Աշխեն. նամակ Օլգա Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի նամակը մորը՝ Օլգային, Մոսկվա-Թիֆլիս, 24 մարտի, 1923 թ.: Նամակի ժամանակը որոշված է մշակողի կողմից: Ինքնագիր՝ գրված երկծալ տողանի թղթի 4 էջի վրա մանուշակագույն մատիտով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Մայրիկ ջան»: 2-րդ և 3-րդ էջերին ևս 20-ական տող: 4-րդ էջին 20 տող է, ավարտ (Հ. Թումանյանից մեջբերումով). «...և ինքն էլ ասում էր՝ «հանգչում եմ, հանգչում եմ.» չէինք հավատում,- «դուք ղոչաղ կացեք, ես ձեզ կօգնեմ»,- վերջին ժամում ասաց»: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  12,9 Երկարություն (սմ)՝  20,5 թերթ՝  2 Նյութը՝  թուղթ, մանուշակագույն մատիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  938/33