Թուղթ ընդհանրական Տ. Տ. Մակարա Սրբազնագույն կաթողիկոսի ամենայն հայոց առ համորեն դասս եկեղեցականաց հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Թուղթ ընդհանրական Տ. Տ. Մակարայ Սրբազնագոյն կաթուղիկոսի ամենայն հայոց առ համօրէն դասս եկեղեցականաց հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մակար Կաթողիկոս. Թուղթ ընդհանրական Տ. Տ. Մակարայ Սրբազնագոյն կաթուղիկոսի ամենայն հայոց առ համօրէն դասս եկեղեցականաց եւ ժողովրդականաց հայոց. - Վաղարշապատ, 1888, ի տպարանի Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի: Շապիկը մոխրահարդագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված է Ս. Էջմիածնի տաճարը: Էջ 1-ի վերևի լուսանցքում պատկերված է «Մակար Կաթուղիկոս ԱՄ հայոց եւ Ծայրագոյն պտրք. Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի» աղյուսագույն դրոշմը, նույն տեղում, նաև վերջին էջ 20-ի ներքևի լուսանցքում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կտրտված են միայն 17-20 էջերը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Մակար Կաթողիկոս Էջ՝  20 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1888 Լայնություն (սմ)՝  16,3 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/432-2