Նեղոսի Դոքսապատռի կարգադրություն պատրիարքական աթոռոցն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նեղոսի Դոքսապատռի կարգադրութիւն պատրիարքական աթոռոցն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նեղոս Դոքսապատռ. Նեղոսի Դոքսապատռի կարգադրութիւն պատրիարքական աթոռոցն: Հայերէն եւ յունարէն. Հրատարակեց Ֆրանց Նիկոլաուս Ֆինկ. - Վաղարշապատ, 1902, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը մուգ հարդագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին հայերեն ու հունարեն լեզուներով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, իսկ վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակը նոր է՝ բաց մոխրագույն սոսնձալաթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին ֆորզացի ներքևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Բնագիրը զուգահեռ հայերեն ու հունարեն լեզուներով է տպագրված: Կազմերեսները խունացած են, տեղ-տեղ՝ ջրահետքերով: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Նեղոս Դոքսապատռ Էջ՝  46 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  20,5 Երկարություն (սմ)՝  26 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/432-1