Մի համառոտ հայացք XIX դարի հայ հոգևորականութ. վերա այլև Ներսես V-ը հարևանցի համեմատության մեջ Մխիթար Սեբաստացու հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մի համառօտ հայեացք XIX դարի հայ հոգևորականութ. վերայ այլև Ներսէս V-ը հարևանցի համեմատութեան մէջ Մխիթար Սեբաստացու հետ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակութիւն Գ. Տէր-Մելքիսեդեկեանի. Մի համառօտ հայեացք XIX-դ դարի հայ հոգեւորականութեան վերա այլև Ներսէս V-ը հարևանցի համեմատութեան մէջ Մխիթար Սեբաստացու հետ. - Թիֆլիս, 1874 (Тип. Главн. упр. наместника Кавк.): Շապիկը բաց դեղնագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Էջեր 3-ի և 36-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 36-ի ներքևի լուսանցքում կա նաև «Ի գրոց Արշակայ Շիշմանեանց: 'Ի 3-ըն դեկտեմբերի 1875 ամի» մակագրությունը սև թանաքով: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, եզրերը տեղ-տեղ մաշված են: Հեղինակ՝  Տեր-Մելիքսեդեկյան Գ. Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1874 Լայնություն (սմ)՝  15,8 Երկարություն (սմ)՝  26,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/433-1