թերթի պատառիկ«Հայրենիքի ձայն»N11, Չարենցը` ֆրանսերենով

թերթի պատառիկ«Հայրենիքի ձայն»N11, Չարենցը` ֆրանսերենով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատառիկը վերաբերվում է Չարենցը ֆրանսերենով թարգմանությանը, որը կատարել է ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ Լյուկ-Անդրե Մարսելը: Մինչ այդ Չարենցը թարգմանվել էր նաև անգլերեն, իսպաներեն: Մարսելի ֆրանսերեն հատորում զետեղված է 18գործ` «Ամբոխները խելագարված», «Դանթեական առասպել», «Սոմա», «Ես իմ անուշ Հայաստանի» և այլ պոեմներ և բանաստեղծություններ: Նա գրել էր մի ընդարձակ առաջաբան, ուր ըստ արժանվույն գնահատել էր հանճարեղ բանաստեղծին: Ժողովածուի պատրաստման գործում նրան աջակցել է գրող Կարապետ Փոլատյանը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  393 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ284