թերթի պատառիկ «Ավանգարդ»N114, ՀՀԳ - «Հեղափոխության մեծ երգիչը»

թերթի պատառիկ «Ավանգարդ»N114, ՀՀԳ - «Հեղափոխության մեծ երգիչը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջում ներկայացվում է Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակին նվիրված գիտական սեսիայի մասին, որը բացել է Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի դիրեկտոր Վ. Նալբանդյանը: Սեսիան կայացել է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի նիստերի դահլիճում: «Չարենցը եվ արդիականությունը» թեմային էր նվիրված Պ. Սեվակի զեկուցումը` Չարենցին համարելով ուսուցիչ գրական նոր սերնդի: Ելույթ են ունեցել գրականագետ Ս. Արզումանյանը, Ս. Աղաբաբյանը: «Երկիր Նաիրի» վեպի մասին զեկուցել է Ա. Զաքարյանը: Չարենցի անտիպ ժառանգության մասին զեկուցել է Անահիտ Չարենցը: Մեջբերվում է խոսքը. «Այսօր մեզ համար թանկ է Չարենցի ձեռագրի ամեն մի անտիպ պատառիկը, քանի որ դրանցից յուրաքանչյուրի մեջ կա մեծ բանաստեղծի սրտի տրոփը` հախուռն ու անկեղծ» Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  390 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ282