Թագ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Եկեղեցական հանդերձանք Տեսակ/ժանր՝  Խույր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև թավշով երեսապատված հաստ ստվարաթղթից է: Գագաթը քաթանից է՝ ծածկված սև թավշով: Թագը ծածկված է եղել տասներեք առաքյալի արույրե քանդակից: Վերևից և ներքևից դրանք երիզված են տասնութ արույրե զարդակոճակով: Գագաթային մասը հարդարված է հրեշտակների չորս քանդակով: Առաքյալների պատկերները տրված են սյունազարդ կամարների ներքո: Այս ամենից մնացել են առքայալների հինգ քանդակը, ինը կամար և չորս սյուն: Մնացածները թափված են: Թագը ներսից աստառապատված է եղել: Տրամագիծ (սմ)՝  28 Բարձրություն (սմ)՝  18 Նյութը՝  թավիշ, արույր, ստվարաթուղթ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  15.07.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7426 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3361