Դեկորատիվ կոմպոզիցիա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Խողովակաձև, եռաշերտ կոմպոզիցիա է, որի երեք մասերում ունի բազմազան նկարազարդումներ: Ներքևի շերտին պատկերված են թավ մորուսով, կլոր, խոժոռ աչքերով տղամարդու դեմք՝ երկարամազ, ալիքաձև փեշերով զգեստ հագած, ձեռքերը վեր պարզած կանացի կերպարանք, տղամարդու թագակիր մեկ այլ գլուխ և ձեռքերը ծալած կանացի մի կերպարանք: Հաջորդ շերտը ծածկված է նմանատիպ ֆիգուրներով և եղնիկի ու զույգ աղավնիների պատկերներով: Երրորդ շերտը գունազարդ նկարազարդումների և կնոջ ֆիգուրի համաձուլվածք է: Հեղինակ՝  Դավիթ Բաբայան (Երևանցի) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971թ. Նյութը՝  հրակավ, անգոբ, ջնարակ Բարձրություն (սմ)՝  36 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7369/4-1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-818/4-1