Ձիասարքի զարդակոճակ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Բեմական հանդերձանք, աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կոճակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Զարդակոճակ ձիասարքի կիսագնդաձև, բրոնզե սեղանաձև հոծ կամրջակ և տափակ իրանով հիմքի մեջ ագուցված է կարմրա-սպիտակ բծերով մարմարի ներդիր: Ներդիրի կենտրոնական մասում բացված միջանցիկ անցքի մեջ ամրացված է բարակ բրոնզե թիթեղից պատրաստված գամը, որ երկու ծայրերով ամրանում է կամրջակի տակ: Նյութը՝  բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VII դդ. Տրամագիծ (սմ)՝  5 Հավաքագրող՝  Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5973/123-2 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-132