Եսենտուկիում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Բացօթյա սրճարան: Առաջին պլանում երկու երկարաբուն ծառ՝ վերին հատվածում սաղարթով: Ծառերի տակ՝ սեղաններ՝ ոճավորված «Տ»-աձև նախշերով, վիեննական աթոռներ: Ձախից ծառի բնի վերևի մասում ուղղանկյունաձև ցուցակ «5»թվանշանով: Երկրորդ պլանում՝ սեղանի մոտ դեմ դիմաց նստած կին և տղամարդ: Տղամարդը պատկերված թիկունքից, մուգ կանաչավուն պիջակով, օձիքը՝ սպիտակ, արևահար ծոծրակով՝ սև մազերով, գլխարկով, երևացող աջ ականջով ու այտով: Կինը՝ գեր, կարճ մազերով, վարդագույն գլխարկով: Զգեստը լայն լանջաբացվածքով, կապույտ, երկարափեշ: Դեմքը՝ կլոր, ընդհանրացված գույներով, աչքերն ու բերանը՝ արտահայտված գծիկներով: Հետին պլանում՝ աջից, կանգնած բարձրահասակ տղամարդ, ձախ ուսին դեղնանարնջագույն կտոր գցած, գլխարկով, մուգ գույնի կոստյումով, թիթեռնիկով, սպիտակ վերնաշապիկով: Նրանից ձախ՝ ծառերի բների մոտ, բաց կանաչ գույնի նստարան, սաղարթի շերտ՝ պատկերված կանաչի բազմաթիվ երանգներով: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  26,7 x 31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 2