Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Բացօթյա սրճարան: Առաջին պլանում երկու երկարաբուն ծառ՝ վերին հատվածում սաղարթով: Ծառերի տակ՝ սեղաններ՝ ոճավորված «Տ»-աձև նախշերով, վիեննական աթոռներ: Ձախից ծառի բնի վերևի մասում ուղղանկյունաձև ցուցակ «5»թվանշանով:
Երկրորդ պլանում՝ սեղանի մոտ դեմ դիմաց նստած կին և տղամարդ: Տղամարդը պատկերված թիկունքից, մուգ կանաչավուն պիջակով, օձիքը՝ սպիտակ, արևահար ծոծրակով՝ սև մազերով, գլխարկով, երևացող աջ ականջով ու այտով:
Կինը՝ գեր, կարճ մազերով, վարդագույն գլխարկով: Զգեստը լայն լանջաբացվածքով, կապույտ, երկարափեշ: Դեմքը՝ կլոր, ընդհանրացված գույներով, աչքերն ու բերանը՝ արտահայտված գծիկներով:
Հետին պլանում՝ աջից, կանգնած բարձրահասակ տղամարդ, ձախ ուսին դեղնանարնջագույն կտոր գցած, գլխարկով, մուգ գույնի կոստյումով, թիթեռնիկով, սպիտակ վերնաշապիկով:
Նրանից ձախ՝ ծառերի բների մոտ, բաց կանաչ գույնի նստարան, սաղարթի շերտ՝ պատկերված կանաչի բազմաթիվ երանգներով: Անստորագիր:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899 - 1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1918Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 26,7 x 31Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ.Ֆ. - 2