Նատյուրմորտ /Հարմոնիա/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Բաց մոխրակապտավուն և ձախից մուգ հատվածի /որն իջնելով ներքև աստիճանաբար կարմրավունից վերածվում է օքրայագույն կոր եզրով հարթության/ ֆոնի վրա կենտրոնում կարմիրի և կանաչի երանգներով պատկերված կին հիշեցնող ինչ-որ ոճավորված պատկեր, ձախում աջ կիսադեմից պատկերված մոխրասպիտակավուն ձիու գլուխ, իսկ աջից մուգ մոխրագույն գունդ: Ներքևի աջ անկյունում՝ Kotchar 30: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  73 x 54 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 647 Բաժնեհաշվառանիշ՝  Գ - 27