Աղջկա դիմանկար /Արփենիկի դիմանկարը/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ դեղնականաչավուն ֆոնին մինչև գոտկատեղը պատկերված երիտասարդ կնոջ դիմակար՝ գլուխը 3/4 դիրքով դեպի ձախ թեքված: Աջ դաստակը, ցուցամատը պարզած դրած ձախ դաստակին: Մուգ շագանակագույն մազերը գլխի կենտրոնում՝ ուղիղ մազաբաժնով, դեմքը երիզող, ալիքաձև մինչև ուսերը հասնող, գլխավերևում բարձր հավաքված: Դեմքը երկարավուն՝ կոր հոնքերով, դարչնագույն նշաձև աչքերով, երկար քթով, բարակ, կիպ սեղմած վարդագույն շուրթերով՝ անկյունները փոքր-ինչ վեր, կարճ կզակով, կենտրոնում՝ փոսիկ: Մանր վանդակներով կանաչավուն, կլոր բարձր օձիքով բլուզ, վրայից՝ ուսերը ծածկող սև մորթե թիկնոց: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  53,2 x 36 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 1