Գրիգոր Արծրունի: Հատոր երկրորդ, օր. 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գրիգոր Արծրունի: Հատոր երկրորդ, օր. 2 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Գրիգոր Արծրունի: Հատոր երկրորդ, օր. 2. Հրատարակութիւն Գասպար Տէր-Մարգարեանցի. - Թիֆլիս, 1903, տպարան Մն. Մարտիրոսեանցի: (Գիրքը նվիրված է Գրիգոր Արծրունու հիշատակին). Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի վերևի աջ հատվածում ոկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, իսկ ձախ ու ներքևի հատվածներում՝ սև ու կարմրավուն բուսանախշեր: Կռնակին նույնպես ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Առաջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Հայր Յովհաննէս քահանա Մարտիրոսեանցին նուէր Գասպար Տէր-Մարգարեանից»: Առաջին տիտղոսաթերթը սպիտակ ամուր ողորկ թղթից է՝ գեղեցիկ ձևավորումով ու Գրիգոր Արծրունու պատկերով: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում են Գրիգոր Արծրունու պատկերով ճակատանկարը և «Մշակի» համարներից մեկի առաջին էջի ֆաքսիմիլեն: Վերջին էջ 551-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կազմի և կռնակի անկյունները թեթև մաշված են: Հեղինակ՝  Լեո Էջ՝  VIII, 551, 1 թ. նկ., 1 թ. ֆաքս. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  17,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/35-5