Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Գրիգոր Արծրունի: Հատոր երկրորդ, օր. 1
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Լէօ. Գրիգոր Արծրունի: Հատոր երկրորդ, օր. 1. Հրատարակութիւն Գասպար Տէր-Մարգարեանցի. - Թիֆլիս, 1903, տպարան Մն. Մարտիրոսեանցի: (Գիրքը նվիրված է Գրիգոր Արծրունու հիշատակին). Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մանանեխագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի վերևի աջ հատվածում ոկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, իսկ ձախ ու ներքևի հատվածներում՝ սև ու կարմրավուն բուսանախշեր: Կռնակին նույնպես ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Առաջին ֆորզացի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթը սպիտակ ամուր ողորկ թղթից է՝ գեղեցիկ ձևավորումով ու Գրիգոր Արծրունու պատկերով: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում են Գրիգոր Արծրունու պատկերով ճակատանկարը և «Մշակի» համարներից մեկի առաջին էջի ֆաքսիմիլեն: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կազմը և կռնակը խունացած են, անկյունները՝ թեթև մաշված:
Հեղինակ՝ ԼեոԷջ՝ VIII, 551, 1 թ. նկ., 1 թ. ֆաքս.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903Լայնություն (սմ)՝ 11,3Երկարություն (սմ)՝ 17,3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/35-4