Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի: Մասն Ա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Մասն Ա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տեղագրեց Մանուէլ Կ. Միրախորեան. Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի: Տեղագրութիւնք սարէն եւ ձորէն, հնէն եւ նորէն պիտանի գիտնոց: Մասն Ա. - Կ. Պօլիս, 1884, տպագրութիւն Մ. Կ. Սարըեան (ի տպարանի Դիմաքսեան): Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է դարչնագույն սոսնձալաթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Կ. Պոլսի «Կիլիկիա» գրատան մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը: Լրացուցիչ էջ Դ-ին հաջորդող «Նախաբանի» դարձերեսին կա հեղինակի մանուշակագույն թանաքով ինքնագիրը: Կազմերեսները և էջերը խունացած են, առաջին կազմերեսը՝ մասնատված: Հեղինակ՝  Միրախորյան Մ. Էջ՝  /5/, 202 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1884 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/36-1