Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա, քարտի երկու երեսին: Մի երեսին Նվարդ Թումանյանի ձեռքով՝ կապույտ թանաքով (հավանաբար հետագայում Նվ. Թումանյանը քարտերն օգտագործել է իր տարեգրությունը կազմելիս), մյուսին Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված է նաև տպագրության տարեթիվը: Առաջին երեսին - «Կռունկ ամսագիր, խմբ. Մ. Աղաբեգյան, 1860»: Երկրորդ երեսին - «Վերջին խոսք, ( կապույտ մատիտով փակագծերում ավելացված է «հեռու՛, ո՛վ սուրբ խաղաղություն»), 1889 թ., 1892, Մոսկվա»: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, կապույտ և սև թանաք Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  12,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/1984 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/1984