Պատմություն Մատթեոսի Ուռհայեցվո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատթէոս Ուռհայեցի. Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ ի հայրապետութեան Տ. Տ. Գէորգայ Սրբազան Կաթուղիկոսի Ամենայն Հայոց. Հրամանաւ Սրբոյ Երուսաղէմի պատրիարք Տ. Տ. Եսայեայ սրբազան արքեպիսկոպոսի. - Յերուսաղէմ, 1869, ի տպարանի Առաքելական աթոռոյ Ս. Յակովբեանց: Կազմը կոշտ է՝ կապույտ-բալագույն, հարդագույն ալիքաձև նախշերով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին և վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ կապույտ սոսնձալաթից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են մանր կապույտ բծերով ներկաշերտով: Առաջին կազմերեսի դարձերեսին, էջեր 56-57, 75, 98, 157, 169 կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով ու սև թանաքով: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Մատթեոս Ուռհայեցի Էջ՝  /2/, 597 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1869 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/54