Սայաթ - Նովա: Կենսագրությունը և երգերի ընտիր ժողովածուն

Սայաթ - Նովա: Կենսագրությունը և երգերի ընտիր ժողովածուն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ - Նովա: Կենսագրութիւնը եւ երգերի ընտիր ժողովածուն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ - Նովա: Կենսագրութիւնը եւ երգերի ընտիր ժողովածուն / Саятъ - Нова: Бiография и избранныя стихотворенiя. Հրատարակ. Բ. Հ. Կուլտուրական Միութեան. - Բագու, 1914, տպարան Ա. Մ. Թառայեանի եւ Յ. Օ. Ստեփանեանի: Շապիկը մոխրականաչավուն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները:Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի լուսանցքում սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի բարեկամ պ. Յովհ. Թումանեանին Յովհ. Կոստանեանից. Բագու 1914»: Կազմերեսները խունացած են: Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  21,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/281