Գրառում՝ «Կոմպոզիտորը ինը տարեկան է» «Огонек» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրառման մեջ խոսվում է Երևանի երաժշտական ​​դպրոցի երրորդ դասարանի աշակերտի, Սոնատինի և պիեսների հեղինակ ինը տարեկան Արիկ Ղազարյանի՝ երաժշտության մեջ մեծ հաջողությունների, Կոմպոզիտորների միությունում կայացած իր համերգի մասին: Նշվում է նաև այն,որ համերգի ունկնդրումից հետո տղային շնորհավորել է Ա.Խաչատրյանը՝ շեշտելով նրա բացառիկ ընդունակությունները: Զետեղված է Ա.Խաչատրյանի լուսանկարը: Գրառման վերևում Ա.Խաչատրյանի լուսանկարն է՝ գրկախառնված Արիկ Ղազարյանի հետ: Հեղինակ՝  Ա. Սարգսյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ ամսագրից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  26 հուլիսի, 1967թ. Չափս՝  10,9×12,9սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1893 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2013