Նամակ-ձեռագիր՝  Արամ Խաչատրյանից, արգենտինահայ դաշնակահար Անթառամ Ահարոնյանին (պատճե)

Նամակ-ձեռագիր՝ Արամ Խաչատրյանից, արգենտինահայ դաշնակահար Անթառամ Ահարոնյանին (պատճե)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արամ Խաչատրյանը գրում է,որ իրեն ընտրել են Լատինա-ամերիկական և ՍՍՀՄ-ի երաժշտական ասոցիացիայի նախագահ, որին հաջորդում է բազմաթիվ նամակներ և ընդունելություններ: Նա մտածում է,որ լավ կլինի, որ աշխատանք տարվի մշակութային ամսագիր ունենալու համար,որտեղ կլուսաբանվի հայ մշակույթը, Հայաստանի կյանքը,գեղարվեստական խնդիրները և ամեն համարում կլինի մեկ հայրենասիրական երգ: Արամ Խաչատրյանը նշում է,որ ավարտել է մեծ նվագախմբի համար գրած նախերգանքը, դաշնամուրի համար երեք մասից բաղկացած սոնատինան: Եղել է Պրագայում, որտեղ Լեոնիդ Կոգանի հետ տվել է համերգ, այցելել է Բուդապեշտ,որտեղ ներկա է եղել «Գայանե» բալետի ներկայացմանը: Մեկ ամիս առաջ «Սպարտակ» բալետի համար արժանանում է Լենինյան մրցանակի: Նյութը՝  Թուղթ Նվիրատու՝  Անթառամ Ահարոնայան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  31.05.1959թ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Էջ՝  4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  5635 Բաժնեհաշվառանիշ՝  ՏԳ-3801