Հարցազրույց  Ա.Խաչատրյանի հետ՝ Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում գտնվելու մասին «Գրական Հայաստան» ամսագրում

Հարցազրույց Ա.Խաչատրյանի հետ՝ Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում գտնվելու մասին «Գրական Հայաստան» ամսագրում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հարցազրույցում Ա.Խաչատրյանը պատմում է Մոնակոյում իր և տիկնոջ՝ Նինա Մակարովայի՝ Մոնտե-Կառլոյի Արտաքին գործերի նախարարության հրավերով գտնվելու մասին: Նրանց ընդունել են թագաժառանգն ու նրա կինը և նրանք մեկ ամիս հետո նորից են հրավիրել Մոնտե-Կառլո, որտեղ կայացել է կոմպոզիտորի հեղինակային համերգը թագավորական պալատում, որն ունեցել է մեծ հաջողություն: Խոսվում է նաև իր նկատմամբ նրանց ջերմ և ուշադիր վերաբերմունքի մասին: Խաչատրյանը նշում է, որ հեղինակային համերգից հետո, հաջորդ օրը՝ Յո.Ս.Բախին նվիրված համերգից հետո Փարիզից ժամանած երկու նախարարներ ներկայացրել են Ֆրանսիայի կառավարության կողմից Ա.Խաչատրյանին՝ ակտիվ գործունեության համար երրորդ աստիճանի Արվեստի և գրականության շքանշանի և կոմանդորի կոչում շնորհելու մասին հրամանը: Նա նշել է, որ այս մրցանակը վերագրում է ողջ խորհրդային երաժշտության հաջողություններին: Հեղինակ՝  Ա. Խաչատրյան Նյութը՝  Թուղթ, տպագիր, կտրտուկ թերթից Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  26 հուլիսի, 1967թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1893 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2014