Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են ուղղանկյուն,խորանատիպ կտրվածքներով հենքով թամբաձև ճարմանդը,աղեղնաձև դեպի ներս,իսկ մյուս կողմում դեպի դուրս կտրվածքներով 68 լայն և կարճ զարդատախտակներ,ինչպես նաև մեկ երկար և մեծ զարդատախտակ,որի վերջավորությունը հարմարեցված է ճարմանդին հագնելու համար:Ստորին եզրին գոտին ունի ժանյակ:Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով,իսկ զարդանախշումը ՝ փորագրման,սևադապատման և հատիկանախշման: Ոսկեջրված է:Պատկերված են ծաղկաձև նախշեր: Լայնություն (սմ)՝  2,5 Երկարություն (սմ)՝  89,5 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7006/2 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-782