Թղթադրամ «5» ռուբլիանոց 1947թ. ՍՍՀՄ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թղթադրամն ունի ուղղահայաց կողմնորոշում: Թղթադրամի գույնը Կապտա-մոխրագույն է : Դիմային կողմում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը, «Պետական գանձապետարանի թղթադրամը հինգ ռուբլի» մակագրությունը, կենտրոնում կա մեծ թիվ «5»: Ստորև բերված է «1947» թողարկման տարին, Միության հանրապետությունների լեզուներով անվանումը, շարքը և համարը նշվում են երկու անգամ: Դարձերես կողմում անվանակարգը նշվում է թվերով և բառերով: Պարունակում է նաև տեղեկատվություն գանձապետական թղթադրամների և պատասխանատվության ապահովման վերաբերյալ: Համարանիշն է «Օа 007308»: Դիմերեսին և դարձերեսին ռուսերենով գրված է «ОБРАЗЕЦ» : Լայնություն (սմ)՝  8,7 Երկարություն (սմ)՝  14,5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՍՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8299/ 36 Բաժնեհաշվառանիշ՝  Դ-92