Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են ուղղանկյուն,խորանատիպ կտրվածքներով թամբաձև ճարմանդը,ուղղանկյուն,նեղ,մի կողմում աղեղնաձև դեպի ներս կտրվածքով 53 զարդատախտակներ,որոնք իրար հագնելով ստեղծում են սեղմ շարք,ինչպես նաև մի մեծ,երկար ,ուղղանկյուն զարդատախտակ,որի վերջավորությունը հարմարեցված է ճարմանդին միանալու համար:Ունի ժանյակ: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Պատրաստված է ձուլման տեխնիկայով,ապա փորագրման,սևադապատման և հատիկանախշման միջոցով վրան պատկերվել են ծաղկանախշեր: Ոսկեջրված է: Արծաթի հարգանիշը՝84,պատրաստող վարպետի անվանատառերը՝АТ: Լայնություն (սմ)՝  3,5 Երկարություն (սմ)՝  80 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7005/3 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-781