«Գարուն» N 6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Արեւշատ Ավագյանի «Երազի արմատները» աշխատանքի գունավոր վերատպությունն է: «Գրականություն, արվեստ» բաժնում Մարո Աբրահամյան - Թափիկյանի «Քեզ հետ՝ առանց քեզ» հուշերն են /էջ 68/, որոնցից ներկայացված պատառիկները վերաբերում են Պ. Սեւակի մոսկովյան ուսումնառության տարիներին: Խոսքը վերաբերում է 1955թ. Սարմենի «Հմուտ ձեռքեր» պոեմի հայերենից ռուսերեն տողացի թարգմանությանը՝ հուշագրի կողմից, եւ այդ առիթով Սեւակի հետ հանդիպմանը: Զբոսնելիս Սեւակն արտասանել է Չարենցի «Ես իմ անուշը... » եւ շատ զայրացել, որ Մ. Աբրահամյանը չգիտեր երկի հեղինակին: Զայրույթը չթաքցնելով ասել է. «Դու այս աշխարհից չե՞ս, Չարենց չե՞ս լսել...: Եթե Չարենցը քո ժամանակիցը անծանոթ է քեզ, ապա պարզ չէ՞, թե «Առավօտ լուսոյն» ինչ կլինի»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Հայտնաբերման վայրը՝  1977 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1969 343 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4868