«Գարուն» N 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին Գ. Գրիգորյանի «Նատյուրմորտ շշերով» աշխատանքի վերատպությունն է: 80-րդ էջում Ֆենիքս Սարդարյանի «Գեւորգ Գրիգորյան. «Նկարում եմ ջղերով ու արյունով» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ Չարենցին առաջին անգամ հանդիպել է 1922թ. Մոսկվայում: Նա է Գ. Գրիգորյանին եւ Ս. Տեր- Գաբրիելյանին ծոնոթացրել միմյանց: 85-րդ էջին «Ժոզե Մարիա դը Հերեդիա» Հենրիկ Բախչինյանի՝ ֆրանսերենից թարգմանած հոդվածն է: Նշվում է, որ ֆրանսիացի բանաստեղծին սիրել ու գնահատել է Ե. Չարենցը: Ի. Պոստուպալսկին /Չարենցի թարգմանիչ/ գրում է, որ Չարենցը գիտեր Հերեդիայի երկերը, սակայն նրա քննարերգության մեջ չկան հետքեր ֆրանսիայի բանաստեղծից: Արմատներն այստեղ ուրիշ են եղել: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1969 342 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4867