Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ սուպերշապիկով, սեւ ու նարնջագույն տառերով գիրք է:
Մենագրությունը Չարենցի ստեղծագործության եւ ռուս գրականության առնչությունները ամբողջական դիտելու փորձ է: Քննության են ենթարկվել Չարենցի կողմից ռուս գրականության գնահատության, Պուշկինի, Նեկրասովի, Մայակովսկու եւ ուրիշների հետ նրա ստեղծագործական աղերսների հարցերը: Հեղինակն անդրադարձել է նաեւ Չարենցի թարգմանչական գործունեությանը:
Ժողովածուն սկսվում է «Հեղինակի կողմից» հոդվածով:
Բովանդակում է 3 գլուխներ.
1) «Երկու աշխարհի սահմանագծում»,
2) «Հեղափոխությանն ընդառաջ»,
3) «Չարենցը եւ Պուշկինը», «Չարենցը եւ Նեկրասովը»:
Ավարտվում է «Վերջաբանի փոխարեն» բաժնով:
Տիտղոսաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կավճաթուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3340 392
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 5870