Բնանկար ցանկապատով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կապտամոխրագույն երկնքի ֆոնին՝ առաջին պլանում՝ աջից գորշ վարդագույն տան կողամաս՝թեք, սրածայր տանիքով, ծխնելույզով, ջրհորդանով: Կողամասի առջև փայտե ցանկապատի հատված՝ մեկ հորիզոնական, հինգ ուղղահայաց ձողերով: Ներքևում աջից՝ խոտի կույտ: Նկարի կենտրոնից դեպի ձախ մուգ շագանակագույն հողային տարածություն և կանաչ մարգագետին՝դրանց միջև դեպի ցած իջնող ջրանման տարածքի շերտ: Հետին պլանում անտառ՝տարանջատված մարգագետնից վարդագույն արահետով: Տան կողամասի ձախ հատվածը՝ստվերոտ: Վերևում ձախից՝ կապույտ գրիչով նշված անվանումը՝ Բնանկար ցանկապատով : Անվանումից հետո երկրորդ տողով՝ տարեթիվը՝ 1915 թ.: Գրեթե կենտրոնում, կամիր մատիտով՝ թիվ No 11: Ձախից ներքևում թանգարանում կատարված հաշվառման տվյալներ: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Նյութը՝  Փայտ,յուղաներկ Չափս՝  20,5 x 15,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 43 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 20