Տղայի դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Ալ կարմիր ֆոնին՝ ձախ կիսահարթությունում պատանու գլխանկար՝ աջ կիսադեմով: Նեղ ճակատով, աղեղնաձև, թավ հոնքով, արտահայտիչ կապույտ աչքերով, ուռուցիկ կոպերով, նեղ, երկար քթով, փոքրիկ սեղմված վարդագույն շուրթերով, փոքրիկ կարճ կզակով: Ականջը՝ կանոնավոր, դեմքը՝թուխ, հայացքը հառած դեպի հետ: Մազերը՝ մուգ շագանակագույն, ուղիղ, մինչև պարանոցը, հետ սանրած: Աջ կիսահարթությունում, վերևում ցորենի երեք հասկ հիշեցնող նախշեր, ներքևում՝ կապույտ ռոմբաձև ոճավորում: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Նյութը՝  Կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ Չափս՝  26,3 x 32 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 44 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 21