Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Կապտամոխրագույն երկնքի ֆոնին՝ առաջին պլանում՝ աջից գորշ վարդագույն տան կողամաս՝թեք, սրածայր տանիքով, ծխնելույզով, ջրհորդանով: Կողամասի առջև փայտե ցանկապատի հատված՝ մեկ հորիզոնական, հինգ ուղղահայաց ձողերով: Ներքևում աջից՝ խոտի կույտ:
Նկարի կենտրոնից դեպի ձախ մուգ շագանակագույն հողային տարածություն և կանաչ մարգագետին՝դրանց միջև դեպի ցած իջնող ջրանման տարածքի շերտ: Հետին պլանում անտառ՝տարանջատված մարգագետնից վարդագույն արահետով:
Տան կողամասի ձախ հատվածը՝ստվերոտ:
Վերևում ձախից՝ կապույտ գրիչով նշված անվանումը՝ Բնանկար ցանկապատով : Անվանումից հետո երկրորդ տողով՝ տարեթիվը՝ 1915 թ.:
Գրեթե կենտրոնում, կամիր մատիտով՝ թիվ No 11:
Ձախից ներքևում թանգարանում կատարված հաշվառման տվյալներ:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899 - 1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1915Նյութը՝ Փայտ,յուղաներկՉափս՝ 20,5 x 15,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 43
Բաժնեհաշվառանիշ՝
Գ.Ֆ. - 20